Последние новости

Տնտեսական քաղաքականություն

ՊԵՏԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԶՎԱՐՃՈՒԹՅՈՒՆ, ԿՐԿԵՍ ՈՒ ԲԱԼԱԳԱՆ Է ՏԻՐՈՒՄ

2019-06-25 17:14

Իշխանությունների գործունեության արդյունավետությունը մեծ կասկածի տակ է. աքսիոմ, որը բացահայտ է մարդկանց մեծամասնության համար։ Եվ ոչ միայն մտածող։ Այն փաստի վկայությունը, որ կառավարությունը թաղվել է սովորական մարդկանց համար ոչինչ չնշանակող խնդիրների ճահճում, բողոքի անվերջանալի ակցիաներն են ամենատարբեր առիթներով։ Մինչդեռ կառավարությունը, խորհրդարանը, մայրաքաղաքի քաղաքապետարանն ու պետական այլևայլ գերատեսչությունները զբաղված են հիմնականում մանր, բնավ ոչ հրատապ խնդիրներով, իսկ վերջիններս, որպես կանոն, մնում են «մահուդի տակ»։ Դրանում համոզվելու համար բավական է թռուցիկ հայացք նետել աշխատակազմի թեկուզ վերջին նիստի օրակարգին…

  • Հայկ Չոբանյան. Մենք կշարունակենք մեր տարածաշրջանի զարգացումը

    2019-06-22 16:27

    Ամենակարևորը մարդկային ներուժն է։ Տավուշի ամենամեծ առավելությունը Տավուշում ապրող, սահմանը պահող, արժեք ստեղծող մարդիկ են, «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

  • «ԱՐՔՈՒՆԻ» ԿԱԴՐԵՐ

    2019-04-18 20:21

    Ըստ երևույթին, մեր կառավարությունը ապաշնորհների հանքավայր է գտել և հաջողությամբ մշակում է դա։ Քչերն են, որ վերջին տարվա ընթացքում քար չեն նետել իշխանությունների կադրային քաղաքականության «բոստանը», և յուրաքանչյուրը յուրովի իրավացի է…

  • «ՄԵԶԱՆՈՒՄ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՉՄԻՏՎԱԾ ՈԼՈՐՏՆԵՐ»

    2019-04-11 07:45

    «ԳԱ»-ն ներկայացնում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան ԱՐԱՄՅԱՆԻ հետ բացառիկ հարցազրույցի երկրորդ մասը։

  • «ԱՌԱՆՑ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԿԱԴՐԵՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿՏԱՊԱԼՎԵՆ»,-

    2019-04-10 07:43

    -Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեիք կառավարության գրեթե մեկամյա գործունեությունը։ -Առաջինը, ինչի վրա կցանկանայի հրավիրել կառավարության անդամների ուշադրությունը, մակրոտնտեսական քաղաքականությունն է և պարզաբանողական հաղորդակցումը իրականացվող տնտեսական քաղաքականության, դրա նպատակների և տեսլականի մասին։ 2018 թվականը մենք ավարտեցինք 5,2% տնտեսական աճով՝ 1,8% կազմած 12-ամսյա գնաճի պայմաններում (միջին գնաճը՝ 2,5%)։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում էր, թե դա շատ լավ է, այսինքն սպառողների համար ապահովված է բարեհարմար ինֆլյացիոն միջավայր։ Ըստ որում հասկանալի է, որ չլինելով տնտեսագետ, կառավարության ղեկավարը կողմնորոշվում է նրանով, ինչ իրեն հուշել է տնտեսական թիմը։Բայց այդ թիմից ոչ ոք, ըստ երևույթին, չի ասում նրան, որ դրա մեջ մեծ վտանգ է թաքնված, ուստի պետք է առանձնակի ուշադրություն հատկացնել պահանջարկի քաղաքականությանը։